Բիզնես

ՀայՓոստ. ՀՓՄ-ն հայտարարում է նամակագրական շարադրությունների միջազգային մրցույթ

ՀայՓոստը մասնակցում է Համաշխարհային փոստային միության /ՀՓՄ/ կողմից հայտարարված նամակագրական շարադրությունների միջազգային մրցույթին, որին կարող են մասնակցել մինչև 15 տարեկան դպրոցականները: Մրցույթի թեման է՝ «Պատկերացրու, որ դու սուպեր հերոս ես, և քո առաքելությունն է աշխարհի բոլոր ճանապարհներն ավելի անվտանգ դարձնել երեխաների համար: Գրիր նամակ որևէ մեկին՝ բացատրելով, թե ինչպիսի գերհզոր ուժեր քեզ անհրաժեշտ կլինեն քո առաքելությանը հասնելու համար»:

Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը արդեն իսկ տեղեկացրել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններին մրցույթի մասին:

Մրցույթի արդյունքում լավագույն ճանաչված նամակը մինչև 2023թ. մայիսի 5-ը կներկայացվի ՀՓՄ միջազգային բյուրո՝ միջազգային մրցույթին մասնակցելու համար:
Նամակները «ՀայՓոստ» փակ բաժնետիրական ընկերություն ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2023 թվականի ապրիլի 21-ը: 

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից նյութից («Մրցույթի կանոնները») կամ զանգահարելով «ՀայՓոստ» փակ բաժնետիրական ընկերություն (091) 205 243 հեռախոսահամարով: 

Նամակները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ anna.barkhudarova@haypost.am կամ «ՀայՓոստ» ՓԲԸ՝ Երևան-0002, Սարյան 22 փ. (Ֆիլատելիայի բաժին) հասցեով:

Կոնտակտային անձ՝ Աննա Բարխուդարովա (Ապրանքների զարգացման և հաղորդակցման գծով մասնագետ):

Share