Բաժին. Բիզնես

Ստեղծվել է G դասի Mercedes-Benz պիկապ

Չհաստատված տեղեկություններ համաձայն Mercedes-Benz-ը պատրաստվում է թողարկել G դասի պիկապ տարբերակը. սակայն մինչ այս խոսկացությունները կհաստատվեն, ամերիկյան Pit26 Motorsports թյունինգային ընկերությունը G դասի հիմքի վրա թողարկել է պիկապի անչափ հետաքրքիր մի մոդել։

Մինչ այս Բրաբուս թյունինգային ընկերությունը ևս ներկայացրել է պիկապի մոդել, որի հիմքում G դասն էր։ Brabus 900 XLP պիկապի գինը 800,000 դոլար էր, իսկ մեքենայի հզորությունը հասցվել է անհավատալի 900 ձիաուժի, մեքենան թողարկվել է 10 օրինակով։

Ի տարբերություն Բրաբուսի արտադրած գերթանկարժեք «գազանի», Pit26 Motorsports-ի կողմից արտադրված պիկապի արժեքը 385,000 դոլար է։

Մեքենայի հիմքում Mercedes-Benz G 550 մոդելն է, օգտագործվում են նաև 2018թ.-ից հետո արտադրված Mercedes-AMG G 63 մոդելները։ Թյունինգային ընկերությունը անփոփոխ է թողնում շարժիքը և ձևափոխում է միայն մեքենայի թափքը։

Share