Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է MTS EGO ՍՄԱՐԹՖՈՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել Android օպերացիոն համակարգով, 4.3” սենսորային էկրանով, 800 ՄՀց արագագործ պրոցեսորով և 5 ՄՊ տեսախցիկով MTS Ego սմարթֆոնը:

MTS Ego սմարթֆոնն արժե 149000 դրամ: Ձեռք բերելով հեռախոսը` կարելի է  մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ 149000 դրամ բոնուս, որը կարելի է օգտագործել 1 տարվա ընթացքում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

Share