Բաժին. Բիզնես

ԱվտոՎԱԶ-ը կատարելագործում է լեգենդար ՆԻՎԱ-ն

Ռուսական ԱվտոՎԱԶ կոնցեռնի ղեկավար Մաքսիմ Սոկոլովը մանրամասներ է հայտնել ՆԻՎԱ լեգենդար մոդելի կատարելագործված տարբերակ Lada Niva Sport-ի մասին։

Այսպիսով, նոր Նիվան կստանա հզոր շարժիչ՝ 1.8 լիտր ծավալ, 126 ձիաուժ, որը 100 կմ/ժ արագության նախկին 19 վայրկյանի փոխարեն կհասնի 12 վայրկյանում։ Արագության ավելացումը չի ազդի մեքենայի արտաճանապարհային որակների վրա։

Խոսակցություններ կան նաև, որ LADA-ն կթողարկի նաև 106 ձիաուժ հզորությամբ շարժիչներով զինված Նիվաներ, սակայն լուրեր կան նաև, որ նշված արտաճանապրհային մոդելը չի լինի Նիվան։

Share