Բաժին. Բիզնես

2011Թ.-ԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 84%-ՈՎ

2011 ֆինանսական տարում, նախորդ տարվա համեմատ, Զարգացման Հայկական Բանկի պարտավորություններն աճել են 84.4%-ով` տարեվերջին կազմելով 28.3 մլրդ ՀՀ դրամ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` ցուցանիշի նման բարձր աճը պայմանավորվել է հաճախորդներից ներգրավված միջոցների աննախադեպ աճով` 115%-ով կամ 11.7 մլրդ ՀՀ դրամով: Նման զարգացումն իր հերթին, Բանկի պարզաբանմամբ, պայմանավորված է մասնաճյուղային ցանցի ընդլայնմամբ, Բանկի նկատմամբ վստահության մեծացմամբ, ինչպես նաև բանկի կողմից առաջարկվող ծառայությունների և ֆինանսական գործիքների, մասնավորապես, ցպահանջ և ժամկետային ավանդների մրցունակ պայմաններով:

Նշենք նաև, որ հաշվետու այս մեկ տարում միայն ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդներն աճել են 2.2 անգամ, իսկ ավանդատուների քանակը` 2.3 անգամ:

Share