Բիզնես

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել

Փետրվարի 25-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում, այնուհետև առցանց մամուլում, ցանցի օգտատիրոջ հրապարակմանը հղմամբ, տարածվեց «Հայփոստ» ՓԲԸ-ին առնչվող տեղեկատվություն, որն ամբողջությամբ ապատեղեկատվություն է: Ֆեյսբուքի գրառման համար, օգտատիրոջը տրամադրվել է մանիպուլյատիվ և բացահայտ կեղծ տեղեկատվություն: 

Գրառումն իրենից ներկայացնում է ՀայՓոստի նախկին գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի անհարկի գովքը, երբեմն համեմվելով «Հայփոստ» ընկերության և նոր գլխավոր տնօրեն Արայիկ Աբրահամյանի մասին զրպարտությամբ, վիրավորանքներով, խեղաթյուրված տեղեկատվությամբ և գլխիվայր ներկայացված թվերով:

Հայփոստը դիմել է իրավապահ մարմիններին՝ վերոնշյալ գրառման փաստերի ստուգման համար: Զրպարտությունը, ինչպես նաև վիրավորանքները պետք է ստանան իրավական ընթացք, ակնհայտ զրպարտություն և հանցագործության մասին ակնհայտ սուտ մատնության հիմքով:

«Հայփոստ» ՓԲԸ-ն առաջիկայում թվերով և փաստերով կներկայացնի իրականությունը

Share