Բիզնես

ՀայՓոստ. Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Սլովակիա համատեղ թողարկում» թեմային

2023 թվականի փետրվարի 28-ին շրջանառության մեջ են դրվում երկու նամականիշ՝ նվիրված «Հայաստան-Սլովակիա համատեղ թողարկում» թեմային: 

Նամականիշերի մարումն իրականացրեցին Հայաստանում Սլովակիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Փոստային նամականիշերից յուրաքանչյուրն ունի 400 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերից մեկի վրա պատկերված է Տաթևի վանքը (IX դ.)՝ հայ ճարտարապետության բացառիկ նմուշը և հնագույն հոգևոր կենտրոններից մեկը, որը գտնվում է Սյունիքի մարզում, իսկ մյուս նամականիշի վրա պատկերված է Սուրբ Գևորգ եկեղեցին (IX դ.), որը գտնվում է Սլովակիայում՝ Նիտրիանսկա Բլատնիցայում:

Թողարկման օրը` 28 փետրվարի 2023թ.

Դիզայնը՝ Պետեր Աուգուստովիչի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 40 հ. (20 x 2)

Տպաքանակը՝ 20 000 հ. x 2

 

Share