Բիզնես

Bloomberg. 2023-ի մարտի 1-ի դրությամբ ռուսաստանցի միլիարդատերերի կարողությունն աճել է ավելի քան 10.4 միլիարդ դոլարով

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը մարտի 1-ի դրությամբ աճել է ավելի քան 10.4 միլիարդ դոլարով: Այս մասին ասվում է Bloomberg Billionaires Index-ում:

2023 թվականի սկզբից Lukoil-ի գլխավոր սեփականատեր Վագիթ Ալեքպերովը ամենամեծ չափովն է ավելացրել իր կարողությունը: Նա վաստակել է 2.43 միլիարդ դոլար: Նրա կարողությունը հասել է 17.8 միլիարդ դոլարի։

Severstal-ի գլխավոր սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 1.54 միլիարդ դոլարով՝ հասնելով 20.2 միլիարդ դոլարի: Ի դեպ, 2022-ին ամենաշատը տուժել էր հենց նա՝ ֆինանսական տարում կորցնելով շուրջ 11 միլիարդ դոլար:

Այս երկու ամենահարուստ ռուսների դրամական ակտիվների արժեքը հիմնված է շահաբաժինների, ինսայդերային առևտրի, հարկերի և շուկայական ցուցանիշների վերլուծության վրա:

Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինի կարողությունն ավելացրել է 905 միլիոն դոլարով: Այժմ կազմում է 20.8 միլիարդ դոլար:

Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ ռուս ամենահարուստ միլիարդատերը՝ «Նորնիկել» լեռնահանքարդյունաբերական ընկերության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Պոտանինը կորցրել է 94.2 միլիոն դոլար: Այս պահին նրա կարողությունը գնահատվում է 28.5 միլիարդ դոլար:

Novatek-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնը վաստակել է 516 միլիոն դոլար՝ հասցնելով իր կարողությունը 25.1 միլիարդ դոլարի:

Հիշեցնենք՝ «Բիզնես 24»-ը տարեսկզբին ներկայացրել էր 2022-ին ամենաշատ տուժած և ավելի հարստացած ռուս միլիարդատերերին:

Share