Բաժին. Բիզնես

H&M-Ի ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Հագուստի վաճառքով զբաղվող շվեդական խոշորագույն Hennes & Mauritz (H&M) ընկերությունը, որը Եվրոպայում ոլորտի առաջատարներից է, ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու տարում ընկերության զուտ շահույթը կրճատվել է 15%-ով և կազմել 15,8 մլրդ շվեդական կրոն (2,34 մլրդ դոլար): Արդյունքում, ընկերության մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 9.56 կրոն (1.4 դոլար):

Ըստ ներկայացված տվյալների` 2011 թվականի արդյունքներով H&M-ի համախառն վաճառքի ծավալը կազմել է 16.26 մլրդ դոլար` մեկ տարվա կտրվածքով աճելով շուրջ 1.4%-ով:

Նշենք, որ H&M-ը ներկայացված է աշխարհի 43 երկրներում: Ընկերության ցանցն իր մեջ ներառում է ավելի քան երկու հազար խանութ:

Share