Բաժին. Բիզնես

«ՍԹԱՐ»-Ը ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ 20-ԱՄՅԱԿԸ

ՍԹԱՐ առևտրային ցանցը շնորհավորում է ողջ հայությանը, մասնավորապես զին ծառայողներին և նրանց հարազատներին, հայկական զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Մամուլի ծառայությունից` այս կապակցությամբ ՍԹԱՐ առևտրային ցանցն իր շաբաթական ակցիաների շրջանակում հունվարի 26-ից փետրվարի 1-ը պատրաստել է տոնական անակնկալներ` լավագույն գին սահմանելով ՍԹԱՐ սեփական ապրանքանիշի 28 ապրանքատեսակի համար, առաջարկելով հատուկ գին Նիվեա ֆիրմայի տղամարդկանց հավաքածուի համար: Տոնական սեղանի տրամադրությունն ամբողջական կդարձնի յուրահատուկ ձևավորմամբ “Բանակում” անվանումով տորթը, որը կվաճառվի հունվարի 27-ից 30-ը:

Հունվարի 28-ը` Հայկական Բանակի օրը, ազգային տոներից թերևս ամենանշանավորներից է, քանի որ այն ապացույցն է հայերի համախմբվածության և ազգային միասնականության. պատերազմական և ճգնաժամային իրավիճակում, հայ ժողովուրդը կարողացավ համախմբել իր զինված ուժերը` սկիզբ դնելով հայկական բանակին, նորագույն հաղթանակներին, ինչու չէ` նաև նոր պատմության:

Share