Բաժին. Բիզնես

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՌԻԵԼԹՈՐ 2011» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել «Ռիելթոր 2011» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտարարվել են ՀՀ անշարժ գույքի շուկայի լավագույն գործակալությունների անունները: Մրցանակաբաշխությունը ներառել է 4 անվանակարգեր` ամենաակտիվ, ամենապրոֆեսիոնալ, ամենաճանաչված և ներդրում անշարժ գույքի շուկայի մեջ: Առաջադրված 32 գործակալություններից նշված 4 անվանակարգերում հաղթող են ճանաչվել հետևյալ ընկերությունները` Դ.Գ.Ա. Ռիելթի` ամենաակտիվ, Կենտրոն Ռիելթի`ամենապրոֆեսիոնալ, Լավ Առաջարկ Ռիելթի`  ամենաճանաչված, ներդրում անշարժ գույքի շուկայի մեջ` ԷՍԿո-Կոնցեռն ընկերություն:

Նշենք, որ մրցանակաբաշխությունը կազմակերպել էր MyRealty.am կայքը, որը և հաղթող գործակալություններին շնորհել է վկայագրեր և մրցանակներ:

Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` 2011 թվականին  ՀՀ անշարժ գույքի շուկայում կատարվել է մոտ 170 հազար գործարք, որոնց 28%-ը եղել են գույքի օտարման գործարքներ, 18%-ը ` գրավադրման: Նախորդ տարվա համեմատ գրանցվել է մոտ 6 % աճ:

MyRealty ծրագիրը  հիմնադրվել է 2006թ. և նպատակ է հետապնդում Հայաստանում ստեղծել յուրահատուկ, կենտրոնացված B2B/B2C օնլայն շուկա: Ծրագիրը նպատակ ունի օնլայն անշարժ գույքի շուկայի միջոցով  աջակցել  անշարժ գույքի գործակալություններին ընդլայնել իրենց գործունեությունը` ստեղծելով հնարավորություններ  մուտք գործել նոր շուկաներ, հանդիսանալ  արդյունավետ հաղորդակից հաճախորդների և գործակալությունների միջև:

Share