Բիզնես

Bloomberg. Foxconn-ը iPhone-ի գործարան կկառուցի Հնդկաստանում

Apple Corporation-ի գործընկեր թայվանական Foxconn ընկերությունը որոշել է Հնդկաստանի Բանգալոր քաղաքում iPhone-ի բաղադրիչների արտադրության գործարան կառուցել:

Արտադրական համալիրի կառուցումը, ըստ Bloomberg-ի, ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիաների ռազմավարության մի մասն է:

Չինաստանից արտադրությունը հարևան երկրներ, առաջին հերթին Վիետնամ և Հնդկաստան տեղափոխելու որոշում է կայացվել աշխարհաքաղաքական իրավիճակի, համաճարակի սահմանափակումների պատճառով մատակարարման շղթաների խաթարման հիմնավորմամբ:

Հնդկաստանում այդ գործարանը կստեղծի գրեթե 100 հազար աշխատատեղ:

Share