Բաժին. Բիզնես

FACEBOOK-Ի IPO-Ի ԺԱՄԿԵՏԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը, որն այսօր ունի ավելի քան 800 մլն օգտագործող, արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնելու իր դիմումն ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հաձնաժողով (SEC) կներկայացնի արդեն այս շաբաթ: Այս մասին հաղորդում է CNBC-ի հեռուստաընկերությունը:

Նշենք, որ Facebook-ը մտադիր է IPO-ի արդյունքում, որը, կազմակերպելու է Morgan Stanley ներդրումային բանկը, ներգրավել շուրջ 10 մլրդ դոլար: Վերլուծաբանների գնահատմամբ` IPO-ի շրջանակներում ընկերությունը կգնահատվի 75-100 մլրդ դոլար:

Ինչպես  սպասվում է` Facebook-ի մուտքը բորսա կդառնա ինտերնետային այս ընկերության, ինչպես նաև ողջ ինտերնետային «կյանքի» պատմության մեջ խոշորագույն իրադարձություն:

2011 ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով Facebook սոցիալական կայքի զուտ շահույթն, ըստ վերլուծաբանների գնահատականների, կազմել է 714 մլն դոլար, իսկ ընդհանուր հասույթը` 2.5 մլրդ դոլար:

Facebook-ը ոչ հրապարակային ընկերություն է, և վերջինիս ֆինանսական ցուցանիշները ենթակա չեն հրապարակման: Արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) արդյունքում, սակայն, Facebook-ը ևս կդառնա հրապարակային ընկերություն և արդեն պաշտոնապես կհրապարակի իր ֆինանսական ցուցանիշները:

Share