Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ԱՆԱԿՆԿԱԼ «HOME-ZONE TURBO» ՓԱԹԵԹԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ից «Home-Zone Turbo» փաթեթի բաժանորդները միևնույն ամսավճարի դիմաց կստանան տասն անգամ ավելի շատ ներառված խոսելաժամանակ, ինչպես նաև կրկնակի արագ ինտերնետ: Այսինքն, այժմ փաթեթում ներառված ներցանցային խոսելաժամանակը կազմում է 1000 րոպե` նախկին 100-ի փոխարեն: Ինտերնետի` ներբեռնման համար տրամադրվող արագությունը կազմում է 4 Մբիթ/վրկ` նախկին 2 Մբիթ/վրկ փոխարեն:

Share