Բիզնես

Քիմ Քարդաշյան՝ աշխարհի ամենահարուստ հայուհին

Քիմ Քարդաշյան. էպոտաժային, հարուստ, միայնակ և շատերի կարծիքով՝ անտաղանդ, որի տաղանդը հավանաբար հենց նրանում է, որ չունենալով տաղանդ հնարավոր է միլիարդատեր դառնալ:

Նա հայտնի դարձավ 2007-ին նրա մասնակցությամբ հրապարակված պոռնոգրաֆիկ տեսանյութով: Հիմնեց բիզնեսներ, նկարահանվեց գովազդներում, ամուսնացավ ու ամուսնալուծվեց առայժմ 3 անգամ: Ինչով ասես չի զբաղվել Քիմը, բայց ինչ էլ ձեռնարկել է, աշխարհի ուշադրության կենտրոնում է եղել: Միշտ հասարակությունը քննարկում կամ քննադատում է նրան, նա հաջողում է:

Օրինակ, իր դերասանական տաղանդի, ավելի ճիշտ դրա բացակայության համար նա հեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկից մրցանակ ունի՝ «Ոսկե ազնվամորի»՝ երկրորդ պլանի վատագույն դերասանուհի լինելու համար:

SKIMS-ը Քարդաշյանի ամենահաջողված գործունեությունը կարելի է համար: Բիզնեսը տարեցտարի աճում է՝ Քիմին դարձնելով միլիարդատեր: Այս պահին Քիմի ունեցվածքը 1.8 միլիարդ դոլար է գնահատվում՝ աճման միտումով:

Քիմն առաջին անգամ հեղինակավոր Forbes-ի միլիարդատերերի ցանկում հայտնվել է 2021-ին: Այն ժամանակ նրա ամենաթանկարժեք ակտիվը KKW Beauty ընկերությունն էր, որտեղ Քիմի ունեցած փայաբաժինը գնահատվում էր 500 միլիոն դոլար։

Քիմին որքան էլ քննարկեն ու քննադատեն, նրա ներդրումն անուրանալի է Հայաստանին ու հայերին վերաբերող միջազգային հարցերում: Իր հայտնիությունն ու հետևորդների ահռելի քանակն օգտագործելով հաճախ նա պատմում է Հայոց ցեղասպանության, հայերի, Հայաստանի, հայկական մշակույթի, ճարտարապետության ու Արցախի մասին:

Քիմի այցը Հայաստանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իսկական ֆուրոր առաջացրեց աշխարհում: Քարդաշյան քույրերն այդ օրերին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում եղան: Յուրաքանչյուր վայր այցելելու մասին քույրերը գրեցին սոցցանցերի իրենց էջերում, իսկ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները անդրադարձան դրանց՝ իրենց մեծաքանակ լսարաններին պատմելով Հայաստանի, հայերի ու Հայոց ցեղասպանության մասին:

Քիմի հաջորդ այցը Հայաստան եղավ 2019-ին: Նա ելույթ ունեցավ WCIT 2019-ին, որից հետո համաժողովում հնչած ելույթների ու հայկական ՏՏ ներուժի մասին գրառումներ արեց սոցցանցերում՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով հայկական տեխնոլոգիական մտքի ու ներուժի վրա: Համաժողովի ժամանակ նա հայտնեց, որ համագործակցում է հայկական PicsArt-ի հետ ու որ ցանկանում է անպայման Հայաստանում էլ SKIMS-ի արտադրություն հիմնել:

Հայազգի աստղը մինչ իրենով է զարդարում գլամուրային երեկոները, հեղինակավոր ամսագրերի շապիկները, հեռուստաեթերները, սոցցանցերն ու նույնիսկ համակարգչային խաղերը, իր մոմե արձաններն էլ զարդարում են Մադամ Տյուսոյի թանգարանի մասնաճյուղերը:

Share