Բաժին. Բիզնես

Apple-ը գարնանը կթողարկի iPhone 14-ը՝ նոր դեղին երանգով

Ճապոնական MacOtakara բլոգը հայտնել է, որ Apple-ը նախատեսում է ներկայացնել նոր iPhone 14-ը և iPhone 14 Plus-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր սմարթֆոնները կթողարկվեն դեղին գույնով։

Apple-ը սովորաբար նոր գույներով iPhone-ներ է թողարկում գարնանը՝ սմարթֆոնների վաճառքն աշխուժացելու համար: Պարզ չէ, արդյոք Apple-ը նախատեսում է նոր գույն iPhone 14 Pro-ի համար, բայց դեղինը կարող է չափազանց նման լինել արդեն իսկ առկա ոսկեգույն տարբերակին:

MacRumors-ի աղբյուրները հայտնել են, որ դեղին iPhone 14-ը և iPhone 14 Plus-ը հասանելի կլինեն զարմանալիորեն երկար մարտկոցի աշխատաժամանակով. iPhone 14 Plus-ը կդառնա երբևիցե մարտկոցի ամենաերկար կյանքն ունեցող iPhone-ը:

Նոր Դեղին երանգը միանում է iPhone-ի և ‌iPhone 14‌ Plus-ի գոյություն ունեցող Midnight, Starlight, Red, Blue և Purple գույների տարբերակներին: Apple-ը վերջին անգամ ներկայացրել է iPhone-ի դեղին տարբերակ 2019թ. iPhone 11-ով, որը թողարկվել է դեղին iPhone XR-ից ընդամենը 1 տարի անց:

Դեղին iPhone 14-ը և iPhone 14 Plus-ը հասանելի կլինեն նախնական պատվերի համար ուրբաթ՝ մարտի 10-ից, իսկ առկա վաճառքի՝ երեքշաբթի՝ մարտի 14-ից:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share