Բիզնես

Nissan-ը նախատեսում է մինչև 2026-ը հիբրիդների գները հասցնել սովորական մեքենաների մակարդակին

Ճապոնական Nissan կոնցեռնը նախատեսում է մինչեւ 2026 թվականը հիբրիդային մեքենաների գինը իջեցնել ներքին այրման շարժիչներով մեքենաների մակարդակին։

Ընկերությունում մտադիր են դրան հասնել՝ արդիականացնելով արտադրական գործընթացը։ Մասնավորապես, նախատեսվում է հիբրիդների և ամբողջովին էլեկտրական մեքենաների էներգաբլոկների բաղադրիչները միավորել և արտադրել նույն հոսքագծում։

Ագրեգատների կատարելագործումը կնվազեցնի դրանց քաշը, կբարելավի մեքենայի վարման որակը, կնվազեցնի աղմուկի և վիբրացիաների մակարդակը վարման ընթացքում:

Մինչև 2030 թվականը Nissan-ը նախատեսում է թողարկել 27 նոր մոդել, որից 19-ը՝ էլեկտրական:

Share