Բաժին. Բիզնես

Idplus լոյալության հարթակը՝ DigiTec-ի մասնակից

Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում անցկացվում է DigiTec էքսպոն։ Տեխնոլոգիական ընկերությունները 3 օր մեկ վայրում կներկայացնեն նոր հնարավորություններ ու լուծումներ ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ բիզնեսներին։

Պլյուսում են բոլորը․ այս կարգախոսն արդեն շատերին է հայտնի։ Idplus լոյալության թվային հարթակն է գալիս իր լուծումներով՝ իր օգտատերերին առաջարկելով բոնուսներ, քեշբեքեր, նվեր-քարտեր, իսկ բիզնեսներին հնարավորություն տալով ունենալ մատչելի և հարմար լոյալության համակարգ։

Idplus-ի Բիզնեսի զարգացման տնօրեն Արևիկ Անանյանի խոսքով idplus լոյալության թվային հարթակի առավելությունները բիզնեսների համար ակնհայտ են․ «Եթե Դուք արդեն երկար ժամանակ է մտածում եք այն մասին, որ ուզում եք շնորհակալություն հայտնել և խրախուսել Ձեր հաճախորդներին, ապա idplus-ն այն է, ինչ փնտրում եք։ Դուք առանց ներդրումների ձեռք եք բերում իսկապես հարմար գործիք, որով կարող եք Ձեր հաճախորդների համար մշակել և կառավարել ամենատարբեր ակցիաներ, բոնուսներ ձեզ մոտ գնումների դիմաց, ընդհուպ մինչև ընտրելով ակցիայի օրը, ժամը, ապրանքի տեսակը, բոնուսի չափերը ըստ ապրանքատեսակի և այլն։ Այդպիսով Դուք կներգրավեք լրացուցիչ հաճախորդներ, կավելացնեք ձեր հաճախորդների լոյալությունը և գոհունակությունը, ինչպես նաև կառաջարկեք այլ հարմար ծառայություններ, օրինակ թվային նվեր-քարտերի տեսքով»։

Idplus-ը հարմար է նաև օգտատերերի համար․ թվային լոյալության հարթակն առաջարկում է՝

  • Բոնուսներ կամ ակնթարթային քեշբեք շուրջ 1100 վաճառակետերում, որոնց թիվն արագ աճում է, Իդրամ QR-ով վճարելիս,
  • Թվային նվեր-քարտեր՝ առանց որևէ խանութ այցելելու
  • Վաճառել կուտակված բոնուսները կամ գնել բոնուսներ այլ օգտատերերից առցանց աճուրդի միջոցով հենց idplus հավելվածի միջոցով
  • Վաճառակետում ընտրել վճարման կոմբո տարբերակը, այսինքն վճարել միանգամից կուտակված բոնուսներից, Իդրամ հաշվից և նվեր քարտից։

Idplus-ի բոլոր առավելություններին ծանոթացիր այստեղ։

Share