Բաժին. Բիզնես

Ո՞ՐՆ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԲԱՆԿԱՅԻՆ ԲՐԵՆԴԸ

Brand Finance խորհրդատվական ընկերությունը կազմել է 2012 թվականի աշխարհի ամենաթանկ բանկային բրենդերի վարկանիշը: Այն գլխավորում է բրիտանական HSBC բրենդը, որն ընկերության վերլուծաբանների կողմից գնահատվել է 27.5 մլրդ ԱՄՆ դոլար: Բանկային ամենաթանկ բրենդերի վարկանիշի առաջին եռյակում հայտնվել են նաև ամերիկյան Wells Fargo-ն (23,2 մլրդ ԱՄՆ դոլար) և Bank of America-ն (22,9 մլրդ ԱՄՆ դոլար):

Իսպանական Santander բանկային բրենդն այս վարկանիշում 4-րդն է (19.9 մլրդ դոլար): Վերջինիս հաջորդում են ևս 3 ամերիկյան բանկային բրենդեր` Chase` 5-րդ հորիզոնական (18.9 մլրդ դոլար), Citi` 6-րդ հորիզոնական (18.6 մլրդ դոլար), American Express` 7-րդ հորիզոնական (18.2 մլրդ դոլար): Աշխարհի թանկ բանկային բրենդերի տասնյակը եզրափակում են ֆրանսիական BNP Paribas-ը (19.9 մլրդ դոլար), Բրազիլիան ներկայացնող Bradesco-ն (15.6 մլրդ դոլար) և չինական China Construction Bank-ը (15.4 մլրդ դոլար):

Ռուսական խոշորագույն բանկը ներկայացնող «Սբերբանկ» բրենդը գնահատվել է 10,8 մլրդ ԱՄՆ դոլար: Աշխարհի ամենաթանկ բրենդերի շարքում այն զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը:

Share