Բաժին. Բիզնես

ChatGPT-ի ղեկավարը ցանկանում է օգնել Սիլիկոնյան Հովտի խոշորագույն բանկի սնանկությունից տուժած ստարտափներին

Արհեստական բանականության առաջատար ChatGPT հարթակի սեփականատեր OpenAI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը հայտարարել է, որ պատարստ է սեփական միջոցներով օգնել Silicon Valley Bank-ի (SVB) սնանկությունից տուժած ստարտափներին։

Սեմ Ալթմանի եղբայր Ջեքը Թվիթերում հայտնել է, որ Սեմը բանկից տուժած ստարտափներին գումար է տալիս՝ միայն խոստմամբ, որ կվերադարձնեն երբ կարողանան։

Տեղեկությունը հաստատել է Rad AI ստարտափի ղեկավարը, ով այլ ճանապարհ չգտնելով գրել է Ալթմանի էլեկտրոնային փոստի հասցեին և մի քանի ժամ անց ստացել վեցանիշ գումար, որը բավական է աշխատավարձի պարտավորությունները փակելու համար։

«Հիշում եմ ներդրողների, որոնք օգնել են ինձ, երբ մեկնարկում էի իմ ստարտափը ու օգնության կարիք ունեի: Այժմ ցանկանում եմ օգտակար լինել, և վերադարձնել պարտքերս», – մեկնաբանել է Սեմ Ալթմանը։

«Բիզնես 24»-ը տեղեկացրել էր, որ Silicon Valley Bank-ի սնանկությունը կարող է հարցականի տակ դնել տասնյակ հազարավոր ստարտափների ապագան։

Ստատափներին օգնում են նաև այլ գործարարներ, վենչուրային ներդրողներ և ընկերություններ։ Brex ֆինթեք ընկերությունն առաջարկել է արագ վարկեր և արդեն ստացել է 1.5 մլրդ դոլար հազար հայտ։

Մարտի 11-ին ստարտափների 3,500 ղեկավար և հիմնադիր, նաև 220,000 աշխատակից ստորագրել է Y Combinator-ի ուղերձը ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Ջենեթ Յելլենին՝ խնդրելով աջակցել Silicon Valley Bank-ի ավանդատուներին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ 16-րդ և Կալիֆորնիայի խոշորագույն բանկ Silicon Valley Bank-ը սննկացել է մարտի 10-ին։ Սա 2008թ. ֆինանսական ճգնաժամից հետո ամենախոշոր բանկի սննկացման դեպքն է ԱՄՆ-ում։

Share