Բաժին. Բիզնես

Դիջիթեքին «Սոլարան» ներկայացրել է հայկական արտադրության արևային վահանակները

Արևային կայանների տեղադրմամբ զբաղվող «Սոլարա» ընկերությունը և ամերիկյան առաջնային ու երկրորդական շուկաներից Հայաստան ներկրող, վաճառող ու տեխսպասարկում իրականացնող «Tesla Energy» ընկերությունը մասնակցեցին Հայաստանում ամենահեղինակավոր DIGITEC SUMMIT & EXPO 2023 ցուցահանդես-համաժողովին:

«Սոլարա»-ն ներկայացրեց 450BL, 450HC, 540HC, 545BF հայկական արտադրության արևային մոդուլները, իսկ տաղավարի լուսավորությունը և տեխնիկայի անխափան աշխատանքն ամբողջ ցուցահանդեսի ընթացքում իրականացվեց անմիջապես տաղավարի վրա տեղադրված արևային կայանի արտադրած էլեկտրականությամբ:

3 օր շարունակ մասնակիցները հնարավորություն ունեին ստանալ 10% զեղչ մինչև 20 կՎտ կայանի ձեռքբերման համար՝ օգտագործելով #SolaraDigitec2023 պրոմոկոդը:

Մասնակիցները մոտենալով «Սոլարա»-ի տաղավարին՝ գրանցվել ու ստացել են նախատեսված հատուկ զեղչային առաջարկը: Ցուցահանդեսի ընթացքում գրանցվել է ավելի քան 100 անձ, ովքեր հնարավորություն ունեին օգտվել ընկերության կողմից տրամադրված զեղչային առաջարկից:

Բացի դրանից, «Սոլարա» ընկերությունը խաղարկեց ինքնագնաց, որը շահելու համար անհրաժեշտ էր լուսանկարվել առանձնացված տաղավարում, տեղադրել այն INSTAGRAM սոցիալական ցանցում և նշել ընկերության էջը: Հաղթողն ընտրվեց պատահականության սկզբունքով: Առաջիկա օրերին հաղթող ընտանիքին կհանձնվի իրենց շահած ինքնագնացը:

«Սոլարա» ընկերության հանրային կապերի պատասխանատու Հայկ Հակոբյանը նշեց՝ DIGITEC-ին մասնակցությունը ևս մեկ կարևոր քայլ է հանրայնացնելու արևային կայանի օգտագործման արդյունավետությունն ինչպես մասնակից ընկերությունների, այնպես էլ քաղաքացիների շրջանում:

«Մենք չէինք կարող չմասնակցել նման հեղինակավոր միջոցառմանը, որտեղ հնարավորություն ունենք առաջարկել ու ցուցադրել հայկական արտադրության բարձր արդյունավետությամբ արևային վահանակներով էլեկտրականություն արտադրող կայանները: Green Energy-ին միտված «Սոլարա»-ի քայլերը շարունակական են: Մենք ամենօրյա հետևողական աշխատանքով մոտենում ենք կանաչ գաղափարի ու մեր ընկերության տեսլականի իրականություն դառնալուն », – նշել է Հայկ Հակոբյանը:

Եռօրյա ցուցահանդեսին մասնակցել է 120-ից ավելի կազմակերպություն և հազարավոր այցելուներ: Միայն «Սոլարա»-ի տաղավար այցելել է շուրջ 300 այցելու, ովքեր հետաքրքրված էին արևային էներգիայով ու կայանների տեղադրմամբ, ինչը հնարավորություն է տալու անել զգալի խնայողություններ:

«Սոլարա» ընկերությունը Հայաստանում արևային կայանների տեղադրմամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է և հանդիսանում է 2009 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված արևային կայանների տեղադրմամբ զբաղվող «LA SOLAR GROUP» ներկայացուցիչը, որը իր ներկայացուցչություններն ունի ԱՄՆ-ի Կալիֆոռնիա, Նևադա և Տեխաս նահանգներում:

Հայ գործընկերներին փոխանցելով փորձն ու նորարարական լուծումների գաղտնիքները՝ 2019թ. Հայաստանում հիմնադրվել է «Սոլարա» ընկերությունը: Սոլարայի տեղադրած բոլոր կայանների արևային մոդուլները հայկական արտադրության են, որոնք արտադրվում են «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործող «LA SOLAR» գործարանում, որի արտադրական հզորությունն այժմ արդեն կազմում է տարեկան 350 մՎտ: Արտադրանքի 70%-ը արտահանվում է ԱՄՆ և Եվրոպա, իսկ 30%-ը սպառվում է Հայաստանում, ինչպես «Սոլարա»-ի և մյուս արևային կայաններ տեղադրող ընկերությունների կողմից:

Արևային վահանակներն անցել են համաշխարհային ամենաբարձր UL, IEC վկայագրերը, որը հնարավորություն է տալիս արտադրանքն արտահանել ԱՄՆ, Եվրոպա և այլ շուկաներ: «Սոլարան» արդեն մի քանի տարի է, ինչ ամրապնդում է դիրքերը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում: 2022 թվականին կազմակերպությունն առաջատար հորիզոնական է զբաղեցնում արևային կայանների տեղադրմամբ զբաղվող ընկերությունների շարքում:

Մեր ընկերության գաղափարախոսությունն ու տեսլականն է.

  • արևից ստացվող էլեկտրաէներգիայի տարածումն է մարդկանց մտայնության մեջ,
  • կանաչ տնտեսության մեջ նշանակալի ավանդ ունենալը,
  • էներգետիկ անկախության գաղափարը սերմանելն ու խորացնելն է:

Յուրաքանչյուր տարի «Սոլարան» հանդես է գալիս նորարար ու ապագային միտված ծրագրերով, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանն ու տնտեսական կայունությանը: Տարեցտարի զարգանելով և ընդլայնվելով՝ 2022թ. «Սոլարա» ընկերությունը տեղադրել ընդհանուր առմամբ 20 մՎտ հզորությամբ արևային կայաններ ամբողջ Հայաստանում՝ ընդգրկելով B2C և B2B սեկտորները: 

«Սոլարա»-ն մինչ օրս տեղադրել է տարբեր հզորությունների շուրջ 600 նախագիծ Հայաստանի բոլոր մարզերում, որոնք մինչ օրս անխափան աշխատում են իրենց ողջ արտադրական ծավալով: 2022 թվականին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում բացվել է «Սոլարա Ուզբեկստան» ընկերությունը և այդ երկրում զբաղվում է արևային կայանների տեղադրումով: Նախաձեռնողականությունը մեր ընկերության հաջողության կարևորագույն գրավականներից է: 2021թվականին հիմնադրվել է SOLARA EV CHARGER ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ներկրմամբ, տեղադրմամբ, սպասարկմամբ և մոնիթորինգով: Այժմ Հայաստանում տեղադրվել է թվով 40 լիցքավորման կայան: Շարունակական գործընթացի արդյունքում, նախատեսվում է կայանների թիվը հասցնել, որ Հայաստանում յուրաքանչյուր 100 կմ-ի վրա տեղադրված լինի լիցքավորման կայան:

Share