Բաժին. Բիզնես

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ` ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ Հայաստանի առաջատար օպերատորի գլխամասային գրասենյակում երեկ` փետրվարի 7-ին կազմակերպված բաց դռների միջոցառմանը մասնակցել են Անանիա Շիրակացի ճեմարանի 9-ից 11-րդ դասարանի մոտ 100 սաներ: Միջոցառման նպատակն է Հայաստանի միջնակարգ դպրոցների աշակերտներին հնարավորություն տալ անմիջական շփման միջոցով ծանոթանալ Հայաստանի առաջատար բջջային օպերատորի կառավարման գործընթացներին և կորպորատիվ մշակույթին, ինչպես նաև` բջջային կապի տեխնոլոգիաների հիմունքներին:    

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հայտարարության համաձայն` ընկերությունը նպատակ ունի աջակցել Հայաստանի կրթական համակարգին` արդի տեխնոլոգիաների մասին դասավանդման ոլորտում գոյություն ունեցող բացը լրացնելու հարցում: Նախաձեռնությունն իրականացվում է ընկերության` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջնակներում:     

«Մենք շատ ենք կարևորում նման միջոցառումները, քանի որ գիտակցում ենք հեռահաղորդակցության տեխնոլոգիաների մասին տեղեկացված լինելու պակասը երեխաների շրջանում, և վերջիններիս հետաքրքրվածությունը տվյալ բնագավառում: Որպես Հայաստանի առաջատար բջջային օպերատոր, մենք պատասխանատվություն ենք զգում երիտասարդ սերնդին սովորեցնելու հանրային վայրերում բջջային հեռախոսից օգտվելու էթիկայի կանոնները, ինչպես նաև` մեքենա վարելու ժամանակ հեռախոսից օգտվելու վտանգների մասին: Մեր անելիքը չի սահմանափակվում տեղեկացնելով. մեր նպատակը վարքագծի փոփոխմանը նպաստելն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Share