Microsoft-ի կորպորատիվ փոխնախագահ Յուսուֆ Մեհդին հինգշաբթի օրը կիսվել է նորություններով ընկերության բլոգում և իր Twitter-ում: Բացի այդ, Մեհդին նշել է, որ Bing-ի օգտատերերի մոտ ⅓-ը որոնման հարթակում նոր են, և առկա է աճող ներգրավվածություն: Նոր Bing-ի մեկնարկի շնորհիվ օգտատերերը հանկարծակիորեն սկսել են հետաքրքրվել ChatGPT-ի ոճով ստեղծված Bing-ի և Microsoft-ի վեբ բրաուզերի՝ Edge-ի նոր հնարավորությունները փորձարկելով: «Քանի որ ավելի շատ մարդիկ սկսում են օգտագործել նոր Bing-ը և Edge-ը, մենք նկատում ենք նոր գործառույթները փորձելու և կիրառելու լայնամասշտաբ հետաքրքրություն, որն ապացուցում է ինտեգրված որոնման և չատերի կարևորությունը», – ասել է Մեհդին:
Փետրվարին Microsoft-ը հիշեցրեց, որ Bing-ը դեռ գոյություն ունի և հայտարարեց որոնողական համակարգի նոր տարբերակի մասին, որը սնուցվում է OpenAI-ի գեներատիվ արհեստական բանականությամբ: Սա համարձակ քայլ էր՝ օգտվելու Google-ի որոնման համակարգի որոշակի տրաֆիկից, որը գերիշխում է շուկայում:
Համեմատած Google-ի օրական ակտիվ օգտատերերի թվի հետ, որը գնահատվում է առնվազն 1 մլրդ՝ օրական 100 մլն ակտիվ օգտատեր ունենալը դեռևս փոքր նվաճում է, սակայն դա նշանակալի իրադարձություն է որոնման համակարգի համար, որը հաճախ ծաղրի առարկա էր դառնում: Մեկ ամիս առաջ՝ իր մեկնարկից ի վեր, նոր Bing-ը հանկարծ դարձավ, կարծես, դասարանի նորահայտ սիրելին: Ավելի քան 1 մլն օգտատեր գրանցվել է սպասման ցուցակում՝ մուտք ստանալու համար, իսկ սոցցանցերը հագեցած էին վաղաժամ հասանելիություն ստացած օգտատերերի գրառումներով: The New York Times-ը նույնիսկ հրապարակել է Bing չաթի և տեխնոլոգիական հոդվածագիր Քևին Ռուզի միջև զրույցի մի ամբողջ 2 ժամ սղագրություն:
Իհարկե, Bing-ի որոշ նորահայտ ժողովրդականություն հաճախ պայմանավորված է նրանով, թե որքան սարսափելի կամ սխալ կարող է այն լինել: Բայց Bing-ն օգտագործում է այս արձագանքը՝ իր թարմացումները բարելավելու համար: Կարևորագույն հարցն այն է, թե արդյոք Microsoft-ը կարող է փոխակերպել Bing-ի այս նոր ալիքը երկարաժամկետ հաջողության: «Սա զարմանալիորեն նշանակալի ցուցանիշ է, և, այնուամենայնիվ, մենք լիովին գիտակցում ենք, որ մնում ենք փոքր, ցածր ու շուկայի միանիշ մասնաբաժին գրաված խաղացող», – ասաց Մեհդին առաջիկա երկար ճանապարհի մասին:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։