Բաժին. Բիզնես

«ՍԹԱՐ»-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՆԱԽԱԳԻԾ` «ՔՈ ԿԱՐԾԻՔԸ»

ՍԹԱՐ առևտրային ցանցը գործարկել է նոր ինտերակտիվ նախագիծ` «Քո կարծիքը», որի նպատակն է հաճախորդների հետ անկեղծ երկխոսությունը և կարծիքների արտահայտումը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ նախագիծը կընթանա մի քանի փուլով: Յուրաքանչյուր փուլում կընտրվի որևէ ակտուալ հարց և կդրվի քննարկման: Հաճախորդների հետ երկխոսությունը կընթանա առցանց` facebook և twitter սոցիալական ցանցերում` ՍԹԱՐ-ի պաշտոնական էջում, իսկ ընկերության կողմից որպես զրուցակից հանդես կգա ղեկավարներից մեկը` կախված քննարկվող թեմայից:     

Նախագծի շրջանակում ցանցի հաճախորդները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց կարծիքը ընկերության պաշտոնական կայքէջում`  www.star.am, ինչպես նաև խանութներում, ուր տեղադրված են հատուկ գրատախտակներ և հարցաթերթիկներ:  

«Մեզ համար սա հրաշալի հնարավորություն է էլ ավելի մոտենալ մեր հաճախորդներին, լսել նրանց կարծիքը, հասկանալ նրանց պահանջները, բացահայտել առկա խնդիրները, ինչպես նաև գտնել դրանց լուծման լավագույն ուղիները», – մեկնաբանել է ՍԹԱՐ առևտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մ.Հարությունյանը:

Այս պահին արդեն մեկնարկած է «Քո կարծիքը» նախագծի առաջին էտապը, որում ՍԹԱՐ-ը քննարկման է ներկայացրել ցանցի խանութների ապրանքատեսականու հարցը, իսկ ընկերության կողմից քննարկումն առցանց վարում է կոմերցիոն տնօրեն Նարինե Ավետիսյանը:

Քննարկմանը կարելի է միանալ այստեղ` Facebook, Twitter

Share