Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՀԵՏ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՊԱՌԻԿ ՎԱՃԱՌՔԻ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այսուհետ, Ինեկոբանկի հետ համագործակցության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր սպասարկման կենտրոններում կարելի է ապառիկ ձեռք բերել հեռախոսներ և սարքավորումներ` առանց բանկ այցելելու: Գործարքն իրականացվում է տեղում` 10 րոպեի ընթացքում: Գնումը ձևակերպելու համար բավական է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ:

Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ` ապառիկ վաճառքի այս տարբերակի դեպքում կանխավճարը կազմում է, նվազագույնը, գնի 6%-ը: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 24%, իսկ մարման առավելագույն ժամկետը` 23 ամիս:

Share