Բաժին. Բիզնես

Google. AI-ն Google Workspace հավելվածների համար. Մրցավազք Microsoft-ի հետ

Google-ը հայտարարել է առաջիկա գեներատիվ AI-ի առանձնահատկությունների փաթեթը իր տարբեր Workspace հավելվածներում ներդնելու մասին՝ ներառյալ Google Docs-ը, Gmail-ը, Sheets-ը և Slides-ը:

Հատկանիշները ներառում են Google Docs-ում արհեստական բանականության միջոցով տեքստ ստեղծելու, կարճ ամփոփելու և տեքստը վերլուծելու նոր եղանակներ, օգտատերերի հակիրճ կետերի հիման վրա Gmail-ում ամբողջական նամակներ ստեղծելու տարբերակը և AI պատկերներ, աուդիո ու տեսանյութեր ստեղծելու հնարավորությունը  Slides-ում՝ պրեզենտացիաներ կառուցելու համար:

Google-ի հայտարարությունն ընդգծում է վերջինիս պատրաստակամությունը՝  հասնելու մրցակիցներին արհեստական բանականության նոր մրցավազքում: Անցյալ տարի ChatGPT-ի թողարկումից և այս փետրվարին Microsoft-ի կողմից չաթ-բոտով միացված Bing-ի գործարկումից հետո որոնողական հսկան ամեն կերպ փորձում է գործարկել համանման AI-ի գործառույթներ: Հաղորդվում է, որ ընկերությունը դեկտեմբերին հայտարարել է «կարմիր լույս» (անվտանգության կամ սպառնալիքի ամենաբարձր նախազգուշացումը), իսկ բարձրաստիճան ղեկավարությունը անձնակազմին հանձնարարել էր մի քանի ամսվա ընթացքում ավելացնել AI գործիքներ իր բոլոր արտադրանքներին, որոնք օգտագործվում են միլիարդավոր մարդկանց կողմից:

Թեև ընկերությունը հայտարարել է նոր հնարավորությունների մի շարք, դրանցից առաջինը՝ AI-ով տեքստեր գրելու գործիքները Docs-ում և Gmail-ում, հասանելի կդառնան ԱՄՆ-ում գործող «վստահելի փորձարկողների» խմբին միայն այս ամիս: Google-ն ասում է, որ այս և այլ գործառույթներն այնուհետև հասանելի կլինեն հանրությանը տարվա վերջին, բայց չի նշել, թե երբ:

Google-ն իր մամուլի հաղորդագրության մեջ ավելի մանրամասն խոսել է նաև գործառույթների մասին. «Անկախ նրանից, թե դուք զբաղված HR մասնագետ եք, ով պետք է ստեղծի աշխատանքի ադապտացված նկարագրություններ, թե ծնող, որը կազմում է ձեր երեխայի ծովահենական թեմայով ծննդյան երեկույթի հրավերը՝ Workspace-ը խնայում է ձեր ժամանակն ու ջանքերը։ Պարզապես նշեք այն թեման, որի մասին կցանկանայիք գրել, և ձեզ համար անմիջապես կստեղծվի սևագիր: Ձեր համագործակցային Al գործընկերոջ հետ դուք կարող եք շարունակել կատարելագործել և խմբագրել՝ անհրաժեշտության դեպքում ստանալով ավելի շատ առաջարկներ»։

Տարածվում են խոսակցություններ, թե  Microsoft-ը նմանատիպ հնարավորություններ է ներդնում իր Office հավելվածների փաթեթում՝ ներառյալ Word-ը, Teams-ը և Outlook-ը: Microsoft-ն այս տարի Google-ին տապալեց նոր Bing-ի թողարկմամբ: Գործադիր տնօրեն Սաթյա Նադելան արհեստական բանականության օգնությամբ որոնումն անվանեց նոր պարադիգմ, որը կարող է հեռացնել Google-ին իր գահից: Բայց թվում է, թե երկու ընկերությունները շարունակելու են թեժ մրցակցություն ունենալ արտադրողականության ծրագրային ապահովման աշխարհում: Microsoft-ը ծրագրել է միջոցառում, որտեղ մանրամասն կներկայացնի «AI-ի հետ աշխատանքի ապագայի» իր պլանները այս շաբաթվա վերջին՝ մարտի 16-ին:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share