Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԸ ԿՏԵՂԱԴՐՎԻ ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԴԱՐՁԵՐԵՍԻՆ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի տարածքային մասնաճյուղում հունվարի 14-ին կայացած վիճակահանության արդյունքներով հաղթող ճանաչված 315 ՀԴՄ կտրոնները ներկայացրած 80 անձից 40-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ից ստացել են MTS Touch 551 բջջային հեռախոս, մյուս 40-ը` «ՄՏՍ կոնեկտ Դայմոնդ» 3G մոդեմ (ներառյալ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» հետվճարային սակագնային պլան` ամսական 0 դրամ ամսավճարով` 6 ամիս  ինտերնետից  օգտվելու հնարավորությամբ): Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են  ՎիվաՍել-ՄՏՍ-ի Մամուլի ծառայությունից: Նշենք, որ խաղարկությամբ շահած մնացյալ 220 անձինք նվերները կստանան ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածքային սպասարկման կենտրոններից` փետրվարի 15-ից սկսած:

ՀԴՄ կտրոնների վիճակահանությունների արդյունքում 2009թ.-ից պարգևավճար է տրամադրվել շուրջ 800 հազար ՀԴՄ կտրոնների համար` մոտ 720 միլիոն դրամ ընդհանուր գումարով, իսկ ավելի քան 314 հազար չշահած կտրոնների խմբաքանակների համար վճարվել է շուրջ 5,8 միլիարդ դրամի բոնուս: Միևնույն ժամանակ, 2011թ.-ին Պետական եկամուտների կոմիտեի կողմից որպես շահում արդեն տրամադրվել է 180 ավտոմեքենա:

ՀԴՄ կիրառման հանրային հսկողության առավել խրախուսման նպատակով բացի ամսական խաղարկվող 15 ավտոմեքենաներից այսուհետ քաղաքացիները որպես պարգևավճար կստանան նաև բջջային հեռախոսներ, մոդեմներ ու «ՄՏՍ Կոնեկտ անսահմանափակե հետվճարային սակագնային պլան` ամսական 0 դրամ ամսավճարով` շուրջ 6 ամիս ինտերնետից օգտվելու հնարավորությամբ: Բջջային հեռախոսները, մոդեմները և համապատասխան սակագնային պլանը տրամադրում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Տեղեկացնենք նաև, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ապրանքային նշանը 2012 թվականի ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին:

Share