Բաժին. Բիզնես

GOOGLE + MOTOROLA. ՄՆԱՑ ՄԵԿ ՔԱՅԼ

ԱՄՆ վերահսկող մարմինները թույլատրել են ամերիկյան ինտերնետային հսկային` Google-ին, գնել բջջային հեռախոսներ արտադրող Motorola Mobility ընկերությունը: ԱՄՆ Արդարադատության նախարարությունը ուսումնասիրել և հաստատել է, որ 12.5 մլրդ դոլար արժողությամբ այս գործարքը չի հակասում երկրում գործող ազատ մրցակցության հիմնադրույթներին:

Այժմ գործարքի վերջնական կայացման համար անհրաժեշտ է համապատասխան թույլտվության ստացում Չինաստանի հակամենաշնորհային մարմնի կողմից, ինչը, սակայն, ըստ վերլուծաբանների, կարող է երկար ժամանակ պահանջել: Նշենք, որ վերջին ժամանակահատվածում Google-ի հարաբերությունները Չինաստանի կառավարության հետ բավականին լարված են:

Հիշեցնենք, որ մինչ այս Google-ի կողմից Motorola Mobility ընկերության գնման գործարքը հաստատվել էր Եվրահանձնաժողովի կողմից:

Հատկանշական է, որ գործարքի կայացման արդյունքում Google-ին կանցնեն շուրջ 24 հազար արտոնագրված արտադրանքներ և տեխնոլոգիաներ:

Share