Բաժին. Բիզնես

Google Pixel 8-ի առաջին նկարները՝ իրանի կլորացված եզրերով

Ինսայդեր Սթիվ Հեմերսթոֆերը, որը հայտնի է որպես OnLeaks, կիսվել է Google Pixel 8 սմարթֆոնի նկարներով: Նախորդ օրը նա հրապարակել է նաև Pixel 8 Pro-ի ռենդերներ:

Ըստ OnLeaks-ի՝ սարքի կորպուսը նկատելիորեն կլորացված եզրեր է ստացել։ Մյուս ուշագրավ փոփոխությունը հիմնական տեսախցիկի անցքի կրկնակի մեծացումն է հետևի ցցված շերտի վրա:

Դիսփլեյը կմնա հարթ, բայց զգալիորեն փոքրացված՝ 6,3 դյույմից մինչև 5,8 դյույմ: Էկրանի վրա սելֆի տեսախցիկի անցքն անփոփոխ է մնացել։ Անհնար էր ազատվել նաև շրջանակների անհամաչափությունից։

Հայտարարված չափսերը՝ 150,5 × 70,8 × 8,9 մմ։ Այսինքն՝ նորույթն իր նախորդից 5 մմ-ով ավելի կարճ է լինելու և 2,5 մմ-ով նեղ։ Ինչպես նախկինում, աջ կողմում կտեղակայվեն միացման կոճակը և ձայնի փոփոխիչը, ներքևում՝ USB-C պորտը և հիմնական բարձրախոսը։

Google-ը, ամենայն հավանականությամբ, կցուցադրի Pixel 8-ը և 8 Pro-ն I/O 2023 կոնֆերանսի ժամանակ: Բայց վաճառքի մեկնարկը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի մինչև աշուն, համենայնդեպս, այդպես էր անցյալ տարի:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share