Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է BLACKBERRY® TORCH™ 9860 ՍՄԱՐԹՖՈՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել նոր` BlackBerry® Torch™ 9860 սմարթֆոնը, որն աշխատում է նոր սերնդի` BlackBerry® 7 օպերացիոն համակարգով: Ընկերության տարածած մամլո հաղորդագրության համաձայն`այս սմարթֆոնն արժե 285000 դրամ: Ցանկության դեպքում այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

Share