Բաժին. Բիզնես

Ինեկոբանկը տոնում է Հաճախորդների միջազգային օրը

Մարտի 20-ին լավ տրամադրություն՝ Ինեկոբանկի բոլոր մասնաճյուղերում։ Այսօր բանկային գործարքների իրականացումն ավելի «քաղցր» է եղել, քանի որ Ինեկոբանկը նշել է Հաճախորդների միջազգային օրը։

Ինեկոբանկի բոլոր մասնաճյուղերը տարբերվել են տարվա այլ օրերից հատուկ տրամադրությամբ․ թվով 26 մասնաճյուղերում՝ Երևանում և մարզերում, Հաճախորդների միջազգային օրվա կապակցությամբ պատրաստվել են հատուկ անակնկալներ բոլոր հաճախորդների համար։

Բանկն իր սիրելի հաճախորդների օրը վերածել է տոնի մասնաճյուղերում կազմակերպված հյուրասիրության և հետաքրքիր ֆոտոնկարահանման շնորհիվ։

«Ինեկոբանկը մշտապես հետամուտ է եղել հաճախորդամետ քաղաքականությանը և կարևորել իր հաճախորդներին։ Մարտի 19-ին ամբողջ աշխարհը տոնում է Հաճախորդների միջազգային օրը, ուստի Ինեկոբանկը նույնպես նշում է այս տոնը՝ ընդգծելով յուրաքանչյուր հաճախորդի կարևորությունը և գնահատված լինելը։ Այսօր ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Բանկի ծառայություններից օգտվելու և համագործակցելու համար» ,- մեջբերում է Ինեկոբանկի «Հաճախորդի կենսափորձի կառավարման ծառայության ղեկավար» Գոհար Թարխանյանը։

Ինեկոբանկի բոլոր նորություններին և առաջարկներին կարող եք հետևել բանկի պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում (Facebook, Instagram

Share