Բաժին. Բիզնես

HSBC-Ն ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՐԺԵՔԱՎՈՐ ԲԱՆԿԱՅԻՆ ԲՐԵՆԴԸ

«Էյչ-Էս-Բի-Սի»-ն գլխավորել է Brand Finance խորհրդատվական ընկերության կազմած 2012 թվականի աշխարհի ամենաարժեքավոր բանկային բրենդերի վարկանիշը: Ընկերության վերլուծաբանները «Էյչ-Էս-Բի-Սի» ապրանքանիշը գնահատել են 27.5 միլիարդ ԱՄՆ դոլար: 

Վելուծաբանները հաշվի են առել 2011 թվականի առաջին կիսամյակում «Էյչ-Էս-Բի-Սի»-ի արձանագրած ֆինանսական լուրջ արդյունքները և այն, որ բանկը շրջանցել էր իր հիմնական մրցակիցներին: Ավելին, «Էյչ-Էս-Բի-Սի»-ն 2011 թվականի մայիսին բարձրաձայնել էր աշխարհի առաջատար միջազգային բանկը դառնալու իր նոր քաղաքականությունը, որը ենթադրում է շարունակական ներդրումներ առավել դինամիկ զարգացող տնտեսությունների մեջ, միաժամանակ` սահմանափակելով բանկի գործունեությունը դանդաղ վերականգնվող կամ պոտենցիալ ռիսկային երկրներում: 

«Հաճելի և գնահատելի է, անշուշտ, որ «Էյչ-Էս-Բի-Սի»-ն վերականգնել է առավել հզոր և ամենաարժեքավոր բանկային բրենդի իր վարկանիշը: Մեր ապրանքանիշի ճկունությունն ու մեր նոր ռազմավարությունը հնարավորություն ստեղծեցին բանկին զբաղեցնել այս ազդեցիկ ու շահեկան դիրքը», – նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը:

Share