Բաժին. Բիզնես

OpenAI. GPT-ի մոդելները ազդեցություն կունենան ԱՄՆ աշխատատեղերի 80%-ի վրա

OpenAI-ն կարծում է, որ ԱՄՆ-ի աշխատողների ճնշող մեծամասնությունը ինչ-որ չափով ավտոմատացնում է իրենց որոշ առաջադրանքներ՝ օգտագործելով GPT մոդելները: Այս մասին ասվում է ընկերության և Փենսիլվանիայի համալսարանի համատեղ ուսումնասիրության մեջ։

Մասնագետները նշում են, որ լեզվական մեծ մոդելները կազդեն ամերիկացիների 80%-ի առաջադրանքների 10%-ի վրա։ Աշխատակիցների 19%-ի դեպքում այդ ցուցանիշը կկազմի առնվազն 50%, ավելացրել են նրանք։

Հետազոտության մեջ ասվում է, որ GPT-ն ավելի մեծ ազդեցությունն ավելի նկատելի է բարձր աշխատավարձով մասնագետների դեպքում՝ միաժամանակ տարածվելով գրեթե բոլոր ոլորտների վրա: Գիտնականների կարծիքով՝ լեզվական մեծ մոդելները ընդհանուր նշանակության տեխնոլոգիաներ են։ Նրանք GPT-ի ի հայտ գալը համեմատում են շոգեմեքենայի կամ տպագրական մեքենայի գյուտի հետ։

Հետազոտողները օգտագործել են O*NET տվյալների բազան, որը պարունակում է 1016 մասնագիտությունների ցանկ՝ ստանդարտացված նկարագրություններով: Այնուհետև փորձագետները և GPT-4-ը նշել են յուրաքանչյուր հաստիքին առնչվող առաջադրանքները և փորձել են որոշել, թե մոդելը որտեղ կարող է ժամանակ խնայել յուրաքանչյուր մասնագիտության մեջ առնվազն 50%-ով՝ չկորցնելով աշխատանքի որակը։

«Գիտության և քննադատական ​​մտածողության հմտությունները հակադարձ համեմատական են GPT-ին: Մասնագիտությունները, որոնք պահանջում են այս հմտությունները, ավելի քիչ հավանական է, թե կկրեն ժամանակակից լեզվական մոդելների ազդեցությունը»,- գրում են հետազոտողները: Նրանց թվում են գրաֆիկական դիզայներները, որոնման համակարգերի շուկայավարները և ֆինանսական մենեջերները:

Հետազոտության մեջ նշվում է նաև, որ ծրագրավորման և գրավոր գիտելիքները, ընդհակառակը, ցույց են տալիս ուժեղ դրական կախվածություն:

Առավելագույն ազդեցություն կրող մասնագիտությունների ցանկը ներառում է.

  • մաթեմատիկոսներ
  • հարկային տեսուչներ
  • գրողներ
  • վեբ դիզայներներ
  • հաշվապահներ
  • լրագրողներ
  • իրավաբանական քարտուղարներ

Հետազոտողները նաև թվարկել են ընդհանուր ակնկալիքները տարբեր ոլորտների վրա մեծ լեզվական մոդելների ազդեցության վերաբերյալ: Ըստ նրանց՝ GPT-ի տարածումն ամենից շատ կազդի տվյալների մշակման ծառայությունների, հրատարակչական և ապահովագրական ընկերությունների վրա։ Ամենաքիչ ազդեցությունը կկրեն սննդամթերքի արտադրության, փայտանյութի և գյուղատնտեսության և անտառային տնտեսության օժանդակ գործունեությունները:

«GPT-ների աճող տնտեսական ազդեցությունը կշարունակվի և կաճի, նույնիսկ եթե մենք այսօր դադարեցնենք նոր առանձնահատկությունների զարգացումը», – ասում են հետազոտողները: Իսկ ըստ GPT-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանի՝ արհեստական ​​բանականությունը արմատապես կփոխի «մեր իմացած հասարակությունը»։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share