Բաժին. Բիզնես

OpenAI-ը ChatGPT-ին միացնում է ինտերնետին

OpenAI-ն հինգշաբթի գործարկեց պլագիններ ChatGPT-ի համար, որոնք ընդլայնում են բոտի ֆունկցիոնալությունը՝ նրան հասանելի դարձնելով երրորդ կողմի տեղեկատվության աղբյուրներ և տվյալների բազաներ՝ ներառյալ համացանցը: Ալֆա տարբերակով հասանելի ChatGPT-ի օգտատերերին և սպասման ցուցակում գտնվող ծրագրավորողներին OpenAI-ն հայտարարել է, որ նախքան ավելի լայնածավալ և API մուտքի գործարկումը՝ իր պրեմիում ChatGPT Plus պլանի հասանելիության նախապատվությունը կտրամադրի փոքր թվով բաժանորդների:

Անշուշտ, OpenAI-ի վեբ զննման միացումն ամենասպասվածն է. այն ChatGPT-ին թույլ կտա տվյալներ հավաքել համացանցից՝ իրեն տրված տարբեր հարցերին պատասխանելու համար: Նախկինում ChatGPT-ի գիտելիքները սահմանափակվում էին մինչև 2021թ. սեպտեմբերի տվյալներով: Պլագինը բովանդակություն է առբերում համացանցից՝ օգտագործելով Bing որոնման API-ն և ցույց է տալիս ցանկացած վեբ կայք, որը նա այցելել է պատասխան ստեղծելու համար՝ վկայակոչելով իր աղբյուրները ChatGPT-ի արդյունքներում:

Կենդանի վեբը պակաս մշակված տվյալների պահոց է, քան ստատիկ վերապատրաստման տվյալների բազան. սա ենթադրում է իր ռիսկերը: Որոնողական համակարգերը, ինչպիսիք են Google-ը և Bing-ը, օգտագործում են իրենց անվտանգության մեխանիզմները՝ նվազեցնելու հավանականությունը, որ անվստահելի բովանդակությունը բարձրանա արդյունքների վերևում: Ինչպես նշում է The New Yorker-ը, Google-ի ալգորիթմը առաջնահերթություն է տալիս այն կայքերին, որոնք օգտագործում են ժամանակակից վեբ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են կոդավորումը, բջջային աջակցությունը և սխեմաների նշումը: Այլապես որակյալ բովանդակությամբ շատ կայքեր արդյունքում կորչում են խառնաշփոթի մեջ:

Սա որոնման համակարգերին մեծ ուժ է տալիս տվյալների վրա, որոնք կարող են տեղեկացնել վեբ կապակցված լեզուների մոդելների պատասխանները: Պարզվել է, որ Google-ը Search-ում առաջնահերթություն է տալիս իր սեփական ծառայություններին, օրինակ՝ պատասխանելով ճամփորդական հարցումներին Google Places-ի տվյալների փոխարեն՝ ավելի հարուստ, ավելի սոցիալական աղբյուրի, ինչպիսին է TripAdvisor-ը:

OpenAI-ը խոստովանում է, որ չի բացառում ChatGPT-ի անցանկալի վարքագծի հնարավոր սցենարներ, ինչպիսիք են կեղծ և սպամ նամակներ ուղարկելը, կամ «նենգ խաղացողներին հնարավորություն տալ խաբել, մոլորեցնել կամ չարաշահել ուրիշներին»: Բայց ընկերությունը նաև ասում է, որ դա կանխելու համար «ձեռնարկել է մի քանի երաշխիքներ»:

Մի շարք վաղ համահեղինակներ ստեղծել են պլագիններ ChatGPT-ի համար՝ OpenAI-ին միանալու համար՝ ներառյալ Expedia-ն, FiscalNote-ը, Instacart-ը, Kayak-ը, Klarna-ն, Milo-ն, OpenTable-ը, Shopify-ը, Slack-ը, Speak-ը, Wolfram-ը և Zapier-ը:

Այսպես, OpenTable հավելվածը թույլ է տալիս ChatGPT-ին որոնել ռեստորաններում առկա ամրագրումնեը, մինչդեռ Instacart-ը՝ պատվերներ կատարել տեղական խանութներից: Zapier-ը, որն ավելի լայն ֆունկցիոնալություն ունի, կապվում է այնպիսի հավելվածների հետ, ինչպիսիք են Google Sheets-ը, Trello-ն և Gmail-ը՝ գործարկելու մի շարք առաջադրանքներ:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share