Բիզնես

Adidas-ը վիճարկում է BLM շարժման ամերիկյան ապրանքանիշի գրանցումը լոգոյի նմանության հիմնավորմամբ

Սպորտային կոշիկների և հագուստի Adidas ընկերությունը հարցում է ներկայացրել Միացյալ Նահանգների արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակ՝ չեղարկելու Black Lives Matter (BLM) ապրանքանիշը՝ պնդելով, որ լոգոների նմանությունը կարող է մոլորեցնել սպառողներին:

«BLM-ի եռաշերտ խորհրդանիշն ասոցացվում է Adidas-ի հետ: Մեր ապրանքներին ու ծառայություններին ծանոթ սպառողները հավանաբար կկարծեն, որ այն կապված է կամ հովանավորվում է Adidas-ի կողմից»:

Հայտարարության մեջ Adidas-ը պնդում է, որ 1952 թվականից ի վեր օգտագործում է երեք գծերը՝ արտադրված ապրանքներն նախագծելու համար, որոնք վաճառվում են ամբողջ աշխարհում, իսկ հեղինակավոր բրենդը զգալի միջոցներ է ծախսել ապրանքանիշը գովազդելու համար: Հայցադիմումը գալիս է ի պատասխան Black Lives Matter Global Network Foundation-ի փորձին՝ ապրանքանիշի լոգոտիպը երեք դեղին գծերով պատկերելը և սպորտային հագուստի արտադրությամբ ու վաճառքով բաղվելը:

Share