Բաժին. Բիզնես

2022թ. 10 ամենաշատ վաճառվող սմարթֆոնները Չինաստանում

Counterpoint Research-ի հետազոտողները շարունակում են ամփոփել 2022թ. հետաքրքիր արդյունքները։ Ներկայացնելով մեզ աշխարհի ամենահայտնի սմարթֆոնների տասնյակը՝ ընկերությունն այժմ ներկայացնում է չինական շուկայի հիթերը: Հազիվ թե որևէ մեկը զարմանա, որ չինացիները շարունակում են յուանով աջակցել ոչ թե Xiaomi-ին կամ Huawei-ին, այլ Apple-ի օգտին. թոփ 3-յակը զբաղեցնում են iPhone-ները։

Ֆենոմենալ տարբերությամբ առաջատարը iPhone 13-ն էր, որին բաժին էր ընկնում 2022թ. Չինաստանում վաճառված բոլոր սմարթֆոնների 6,6%-ը։ Երկրորդ շարքում iPhone 13 Pro Max-ն է՝ 2,2% մասնաբաժնով, իսկ երրորդում՝ iPhone 13 Pro-ն (1,9%)։

Եթե կարծում եք, որ ցանկը շարունակում են այնպիսի շքեղ չինական ֆլագմաններ, ինչպիսիք են Xiaomi 12S Ultra-ին կամ OPPO Find X5 Pro-ին, ապա դուք թերագնահատում եք խնդրի մասշտաբները: Մնացած բոլոր դիրքերը բաշխված են մատչելի մոդելների միջև, ինչը միայն ևս մեկ անգամ հաստատում է չինացի գնորդների շուրջ չգրված կանոնը. նրանք, ովքեր հնարավորություն ունեն գնել ֆլագման, ավելի հավանական է, որ կնախընտրեն iPhone-ը: Ի դեպ, Xiaomi-ից ոչ մի սարք չի ընդգրկվել թոփ 10-յակում, սակայն Honor-ը միանգամից 4 դիրք ունի։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share