Բիզնես

2022-ին Մեծ Բրիտանիայում ավելի քան 1000 փաբ է փակվել գնաճի պատճառով

2022-ին ավելի քան 1000 փաբ է փակվել Մեծ Բրիտանիայում՝ երկրում ապրելու ծախսերի աճի պատճառով:

Անցյալ տարի Միացյալ Թագավորությունում փակված ժամանցի այդպիսի ձեռնարկությունների թիվը կրկնակի է, քան 2021 թվականին՝ չնայած այն ժամանակ գործող կորոնավիրուսային սահմանափակումներին: Ընդգծվում է, որ փաբերի մեծ մասը փակվել է Լոնդոնում։ Համապաասխան ասոցիացիայի տվյալներով՝ 2019 թվականի դրությամբ երկրում եղել է 47,2 հազար ալկոհոլային ժամանցի վայր:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ փետրվարին Մեծ Բրիտանիայում տարեկան կտրվածքով գնաճը կազմել է 10.4%։ Միացյալ Թագավորության ազգային վիճակագրական ծառայությունը երկրում թանկացման գլխավոր գործոն է համարում Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության միջև պատժամիջոցների պատերազմի հետևանքով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։

Share