Բիզնես

Converse Mobile. Նոր հնարավորություններ՝ նոր միջավայրում

Converse Mobile-ի զարգացման ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկը ներկայացրել է նոր, թարմացված Հավելվածը՝ ավելի ֆունկցիոնալ ու գրավիչ ինտերֆեյսով:

Ի՞նչն է փոփոխվել Converse Mobile-ում

Մեր հավելվածի օգտագործումը դարձել է ավելի պարզ, արագ ու հեշտ: Փոփոխությունների արդյունքում՝ Հավելվածի գլխավոր էջի վերնամասում տեղադրվել են տեղեկատվական բաներներ, որոնցից՝ մեկ հպումով, օգտատերերը անմիջապես հասանելիություն են ստանում հետևյալ ծառայություններին.

– Snap վարկ,

– Պրոգրես ավանդ

– Հաշվի բացում

– Նոր քարտի ստացում

– Փոխանցում ընկերոջը

– Միջազգային փոխանցում

– Փոխանցում ՀՀ տարածքում

– Փոխանցում քարտին

Պրոդուկտների ընտրությունը կատարվել է՝ գնահատելով հաճախորդների կարիքներն ու ակնկալիքները, ինչպես նաև հաճախորդի վարքագիծը ու տարբեր պրոդուկտների նկատմամբ պահանջարկը:

Ի՞նչ է շահելու հաճախորդը

Այս փոփոխության արդյունքում Բանկի Մոբայլ հավելվածը ֆունկցիոնալ առումով դարձել է ավելի գրավիչ և հնարավորություն է տալիս ոչ միայն մեկ հարթակում օգտվել բանկային հիմնական ծառայություններից՝ սկսած փոխանցումներից մինչև ավանդ ու վարկավորում, այլև.

  • Առանց հավելյալ ջանքերի հասանելիություն ստանալ պահանջված գործարքներին
  • Հնարավորինս քիչ ժամանակ ծախսել անվտանգ միջավայրում գործարքներ իրականացնելու համար
  • Որպես հաճելի բոնուս. Հավելվածի օգտագործման արդյունքում մասնակցել տարբեր մրցույթների ու արշավների, ստանալ հավելյալ հնարավորություններ, նվերներ և այլն

Սպասե՞լ նորությունների

Իհարկե, Converse Mobile հավելվածի զարգացումը լինելու է շարունակական: Տեղեկատվական բաներների ցանկը համալրվելու է՝ հնարավորություն ընձեռելով արագ հասանելիություն ստանալ ոչ միայն այլ պրոդուկտների, այլև մասնակցել Բանկի կողմից իրականացվող արշավների ու մրցույթների:

Եվ սա ամենը չէ. մեծ անակնկալները առջևում են:

Converse Mobile հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3tET4Nj

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Share