Բաժին. Բիզնես

2007թ. հազվագյուտ iPhone-ը վաճառվել է ավելի քան 40,000 դոլարով

Տեղի է ունեցել ևս մեկ աճուրդ, որտեղ ահռելի գումարով վաճառվել է հենց առաջին iPhone-ը։ Այս անգամ դա հազվագյուտ մոդել էր՝ «Lucky You» յուրօրինակ սթիքերով։ Աճուրդը հյուրընկալել է Wright-ը՝ իր կայքում։ Առաջին սերնդի iPhone-ը վաճառվել է ահռելի 40,320 դոլարով: Նույն արժեքով կարելի է գնել, օրինակ, Tesla Model 3:

Նմանատիպ iPhone-ի ամենաբարձր գինը մնում է 63,000 դոլար: Հենց այս գումարով սմարթֆոնը վաճառվել էր այս տարվա սկզբին կայացած աճուրդում։ Հիշեցնենք, որ 2007թ. օրիգինալ iPhone-ն արժեր 599 դոլար 8 ԳԲ հիշողությամբ մոդելի համար: Այսպիսով, աճուրդի գինը մոտ 67 անգամ բարձր է սկզբնական արժեքից։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share