Բիզնես

Բրիտանական Virgin Orbit-ը սնանկ ճանաչվելու հայտ է ներկայացրել

Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի հիմնադրած Virgin Orbit արբանյակներ թողարկող ընկերությունը սնանկության հայց է ներկայացրել: Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ Virgin Orbit-ի գործադիր տնօրեն Դեն Հարթը հայտարարել էր, որ ընկերությունը ֆինանսական խնդրներ ունի և իր համար «հարթ ճանապարհ» ապահովել չի կարողանում: Նրա խոսքով, որոշվել է աշխատանքից ազատել ընկերության ընդհանուր անձնակազմի մոտ 90%-ին՝ բացառությամբ 100 աշխատակցի։

Virgin Orbit-ի կողմից Մեծ Բրիտանիայից տիեզերական արբանյակների առաջին արձակումը հունվարին ձախողվեց, երբ խափանվեց LauncherOne հրթիռի շարժիչը: Virgin Orbit-ը խոստացել էր մինչև տարեվերջ Մեծ Բրիտանիայից արբանյակներ արձակելու ևս մեկ փորձ կատարել:

Share