Բիզնես

ՎՏԲ-Հայաստան Բանկ. Նշանավոր հայ կանանց կյանքի պատմություններն ու հաջողությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել է նշանավոր հայ կանանց կյանքի պատմություններն ու հաջողությունները:

Ամփոփելով կանանց միամսյակը՝ Բիզնես 24-ը ներկայացնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի շարքն ամբողջությամբ:

Դիանա Աբգար՝ հայ գրող և հրապարակախոս, հասարակական գործիչ: Ժամանանակից պատմության մեջ նա առաջին կին դիվանագետն է: 1919-1920 թթ. Դիանա Աբգարը հանդիսացել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչը Հեռավոր Արևելքում (Ճապոնիա)։ Ի շնորհիվ նրա ջանքերի 1920-ին Ճապոնիան դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց հայկական Առաջին Հանրապետության անկախությունը։

Աննա Ասլան՝ ազգությամբ հայ բժշկական գիտությունների դոկտոր, Ռումինիայի ծերաբույժների ընկերության նախագահ, Ռումինիայի ԳԱ ակադեմիկոս: Ուսումնասիրել է ծերացման գործընթացը, կատարել հետազոտություններ ֆիզիոլոգիայի ոլորտում: 1955-ին նովոկայինի հիմքի վրա նա ստեղծել է «Հերովիտալ H3» դեղամիջոցը՝ ընդունակ բարելավելու մարդու օրգանիզմը, դանդաղեցնելու ծերացումը և երկարացնելու կյանքը: Ասլանը մահացել է 91 տարեկանում:

Անիտա Կոնտի-Կարագոշյանը ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ է, լուսանկարիչ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետը։ Նա ուսումնասիրել է երկրագնդի բոլոր օվկիանոսները, մշակել ձկնորսության արդյունաբերական ժամանակակից մեթոդներ, գրել այդ թեմայով բազմաթիվ գրքեր, կազմել քարտեզներ։ Ծովային բուսական և կենդանական աշխարհի ուսումնասիրության մեջ ունեցած մեծ նվաճումների համար Կոնտիին անվանում էին «Կիսաշրջազգեստով Մագելան»:

Սիլվա Կապուտիկյան` 20-րդ դարի հայտնի հայ բանաստեղծուհի, գրող և հրապարակախոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Նա ավելի քան 60 գրքերի հեղինակ է հայերեն և ռուսերեն լեզուներով, շատ ստեղծագործություններ թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով: Հաճախ այցելելով տարբեր երկրներ՝ Սիլվա Կապուտիկյանը շփվել է հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ․ Հայաստանում և Սփյուռքում հատկապես մեծ ժողովրդականություն է վայելում նրա «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը:

Սիան Սրբուհի Էլիաս՝ Նոր Զելանդիայի Բարձրագույն դատարանի 12-րդ և գործող նախագահ։ Նա երկրի դատական համակարգի ամենատարեց անդամն է։ Սրբուհու ամենահայտնի դատական գործերից է Նոր Զելանդիայի բնիկների՝ պոլինեզիական մաորի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը։ Հենց վերջինիս ներդրած ջանքերի շնորհիվ ներկայումս մաորիներն իրենց երկրում ունեն հավասար իրավունքներ։

Այսքանով ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է կանանց միամսյակը՝ մաղթելով երջանկություն, հաջողություն, ոգեշնչում:

Share