Բիզնես

Վիվա-ՄՏՍ. «Կինը․․․»՝ բիզնեսի, խոչընդոտների ու հաջողությունների մասին

Կանանց միամսյակի առիթով Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «Կինը․․․» նախագիծը, որի շրջանակում հերոսուհիները պատմում են իրենց երազանքների մասին, այն մասին, թե ինչպես են հիմնել և զարգացրել իրենց բիզնեսը, ինչպես են հաղթահարում հանդիպող խոչընդոտները և ինչ հաջողությունների են հասել:

Առաջին պատմության հերոսուհին երգչուհի, «Մախմուր» բրենդի հիմնադիր Արփին է: Երգչուհին իր երաժշտականական գործունեությունը բաժանում է մինչև «Մախմուր աղջիկ» երգի կատարումն ու դրանից հետո: Հենց այս երգը Արփիի կատարմամբ այնքան սիրվեց, որ շուտով դարձավ նոր հայկական բրենդի հիմք:

Հաջորդ պատմության հերոսուհին «Piafchik Handmade» ձեռագործ զարդերի հիմնադիր Լինան է: Շուրջ 10 տարի հաճախորդին հայկական զարդարվեստի գեղեցիկ նմուշներ հասցնող այս բրենդը լատունի վրա ասեղով նկարված հայկական զարդանախշեր է առաջարկում: «Պիաֆ» նշանակում է երգող փոքրիկ թռչնակ, իսկ թռչունը հայկական զարդարվեստում մեծ տեղ զբաղեցնող սիմվոլ է: Piafchik-ն էլ առաջարկում է թռչնակերպ յուրօրինակ զարդեր և ոչ միայն:

Վիվա-ՄՏՍ-ի «Կինը…» նախագծի երրորդ հերոսուհին՝ Կարոլինան է: Նա կարծում է, որ բոլոր հայ կանայք բազմաշնորհ են: Եվ իսկապես՝ մեր հայ կանայք տաղանդավոր են ու շնորհալի: Միայն թե հարկավոր է չվախենալ ճակատագրական թռիչքից: Կարոլինան գեղանկարչուհի է և «CarolinaArt»-ի հիմնադիրը: Նա ներկայացնում է հայկական մանրանկարչությունը նոր շնչով:

Տեսանյութը դիտեք այստեղ:

Երբեք ուշ չի սկսել մի գործ, որին պատրաստ ես նվիրվել և որը քեզ դրական հույզեր է պարգևում ամեն օր: «Կինը…» նախագծի շրջանակում ներկայացնում ենք «Իրիս» հյուրատան հիմնադիր Իրինա Իսրայելյանին, ով հայկական հյուրընկալությամբ ու մեծագույն սիրով բազմաթիվ զբոսաշրջիկներին է ցույց տալիս Հայաստանի գեղեցկությունը:

Տեսանյութը դիտեք այստեղ:

Կինը այնքան խորություններ ունի, որ դրանք անընդհատ բացահայտել է պետք: Վերջում մնում է շնորհավորել կանանց և աղջիկներին: Ոգեշնչվեք և ստեղծագործեք…

Share