Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ՍՈՒՊԵՐ ՍՄԱՐԹ ԲՈՆՈՒՍ» ԾՐԱԳԻՐԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ այսուհետև, ձեռք բերելով MTS Touch 551 կամ MTS Ego հեռախոս, կարելի է մասնակցել «Սուպեր սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ բոնուս հեռախոսի ամբողջ գնի չափով: «Սուպեր սմարթ բոնուսը» կարելի է օգտագործել մեկ տարվա ընթացքում և օգտվել հետևյալ ծառայություններից` զանգեր, SMS-ներ և MMS-ներ` ցանկացած ուղղությամբ, ինտերնետ, ինտերնետ-փաթեթ, սակագնային պլանի փոփոխություն, ռոումինգ, Ջան-ջան («Բարբառ» սակագնային պլանի շրջանակներում):

Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ` «Սուպեր սմարթ բոնուս» կարելի է ակտիվացնել բոլոր կանխավճարային քարտերի համար, բացառությամբ` «ՄՏՍ կոնեկտ օրեցօր» և «Բիզնես վերահսկում» փաթեթների հեռախոսահամարների:

Բացի այդ, հեռախոսները կարելի է ձեռք բերել նաև առանց «Սուպեր սմարթ բոնուսի» հնարավորության: Այս դեպքում MTS Ego-ն արժե 99900 դրամ` 149000-ի փոխարեն, իսկ MTS Touch 551-ը` 24900 դրամ` 47000-ի փոխարեն:

Share