Բաժին. Բիզնես

Համակարգիչների համաշխարհային առաքումները առաջին եռամսյակում նվազել են 29%-ով. Apple-ի մոտ անկումն ամենամեծն է

IDC-ի մասնագետները պարզել են, որ առաջին եռամսյակում մատակարարվել է 56,9 մլն հատ պատրաստի համակարգիչ և նոթբուք, ինչը 29%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներից։ Փաստորեն, համակարգիչների շուկան այժմ ավելի ճնշված վիճակում է, քան մինչ համաճարակը:

IDC-ի վերլուծաբանները հաստատում են, որ այս տարվա արդյունքներն այդքան էլ հուսադրող չեն թվում՝ համեմատելով 2019թ. առաջին եռամսյակի հետ, երբ առաքվել է 59,2 մլն համակարգիչ, ինչպես նաև 2018թ․ առաջին եռամսյակի հետ, երբ առաքվել է 60,6 մլն հատ:

Lenovo-ն առաջին եռամսյակում շարունակում է մնալ համակարգիչների շուկայի առաջատարը՝ 22,4% մասնաբաժնով, որը տարվա ընթացքում փոքր-ինչ նվազել է, մինչդեռ HP Inc. երկրորդ տեղում՝ 21,1%-ով, այս ընթացքում փոքր-ինչ ամրապնդել է իր դիրքերը։ Lenovo-ն ընկերությունը կրճատել է համակարգիչների մատակարարումը 30,3%-ով, ապա HP Inc․-ը սահմանափակվել է 24,2%-ով նվազմամբ։ Երրորդ տեղը զբաղեցնում է Dell-ը, որի մասնաբաժինը 17,1%-ից կրճատել է մինչև 16,7%, ինչպես նաև կրճատել է մատակարարվող ապրանքների քանակը 31%-ով։ Չորրորդ տեղը զբաղեցնում է Apple-ը, սակայն առաջին եռյակից նրա տարբերությունը շատ մեծ է՝ 7,2% շուկայական մասնաբաժնով, իսկ առաքումները նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել են 40,5%-ով։

Լավագույն հնգյակը փակում է ASUS-ը ՝ 6,8% շուկայական մասնաբաժնով և 3,9 մլն առաքումներով: Միևնույն ժամանակ, ASUS-ի վաճառքի ծավալների անկումը մնում է ընդհանուր միտումի սահմաններում՝ 30,3%: Համակարգիչների մյուս բոլոր արտադրողները զբաղեցնում են շուկայի ոչ ավելի, քան 25,9%-ը, նրանց առաքումները 1 տարվա ընթացքում նվազել են 26%-ով։ Պարզվում է, որ համակարգիչների բոլոր խոշոր արտադրողները, բացառությամբ HP Inc.-ի, ավելի շատ են տուժել պահանջարկի անկումից, քան շուկայի ոչ այնքան նշանակալի խաղացողները։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

 

Share