Բաժին. Բիզնես

Ինչպիսի՞ տեսք կունենա iPhone 15 Pro-ն իրականում

Ice Universe մականունով հայտնի ինսայդերը իր էջում հրապարակել է ռենդեր, որտեղ ցուցադրված է iPhone 15 Pro սմարթֆոնը։

Ինսայդերը պատկերը մակագրել է հետևյալ կերպ. «Իրականում iPhone 15 Pro սմարթֆոնն հենց այսպիսի տեսք կունենա»։

Ավելի վաղ նույն աղբյուրը տեղադրել էր iPhone 15 Pro-ի և նոր շարքի այլ մոդելների պաշտպանիչ ապակիների լուսանկարներ։ Սարքերի ստույգ գծագրերն արդեն հայտնվել են համացանցում, ուստի մինչ Apple-ի կողմից նոր ֆլագմանների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը մեծ թվով նկարներ կհայտնվեն համացանցում։

Աղբյուրները պնդում են, որ iPhone 15 Pro-ն կկորցնի ֆիզիկական կոճակները, որոնք կփոխարինվեն սենսորայիններով, կստանա էկրանի կրճատված շրջանակ, USB-C միակցիչ, ավելի արագ լիցքավորում և բարելավված տեսախցիկ։

Ice Universe-ն առաջինն էր, ով ճշգրիտ տեղեկատվություն տրամադրեց ջրվեժ-էկրանով սմարթֆոնների նոր միտման, iPhone X-ի դիմային տեսախցիկի տեղադրության և կտրվածքի, Dynamic Island կտրվածքով iPhone 14-ի նոր դիզայնի և 200 մեգապիքսելանոց տարբեր սենսորային պատկերների մասին:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share