Բիզնես

Ամերիաբանկի «Եռակի լավագույնը» արշավն ամփոփում է գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը

Ամերիաբանկն ամփոփում է «Եռակի լավագույնը» արշավը, որը մեկնարկել էր 2022-ին The Banker, Global Finance և Euromoney միջազգային առաջատար ամսագրերի կողմից Հայաստանում տարվա «Լավագույն բանկ» ճանաչվելու առթիվ: 

Արշավի շրջանակում Ամերիաբանկն ամփոփ ներկայացրել է վերջին տարիներին ներդրված թվային բազմաթիվ ծառայությունները, Ամերիայի և գործընկերների ջանքերով իրականացված ծրագրերն ու արձանագրած արդյունքները, որոնք նշանակալի ազդեցություն են ունեցել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում և հնարավորություն են ստեղծել բարելավելու ինչպես հաճախորդների բանկային փորձառությունը, այնպես էլ կյանքի որակը:

Ամերիաբանկի գլխավոր տնօրենի` Արտակ Հանեսյանի մասնակցությամբ հոլովակը «Եռակի լավագույնը» արշավի ամփոփիչ ակորդն է, որը յուրահատուկ շնորհակալություն է բոլորին` գործընկերներին, հաճախորդներին ու Ամերիա թիմին:

«Արժեքները, տեսլականն ու առաքելությունը, որոնց շուրջ համախմբվել են Ամերիա թիմը, Ամերիայի գործընկերներն ու հաճախորդները, շարունակելու են կյանքի կոչվել ի նպաստ Հայաստանի ու մեր երկրում ապրող մարդկանց բարօրության»,- նշում է Արտակ Հանեսյանը:

Հավելենք, որ Ամերիաբանկը Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից 2023թ. ևս ճանաչվել է «Լավագույն բանկը» Հայաստանում։ 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն  բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.amԼինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ: 

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: 

Share