Բաժին. Բիզնես

Apple ակնոցները կհայտնվեն 2026 կամ 2027թթ.

Apple-ն աշխատում է մի շարք VR և AR սարքերի վրա, որոնցից առաջինը՝՝ Apple Reality Pro-ն, կներկայացվի հունիսին WWDC-ում: Կա ևս մեկ AR կամ VR ականջակալ, որը սպասվում է 2024թ., իսկ ավելի փոքր սարքեր, ինչպիսիք են Apple Glasses-ը, կթողարկվեն մի քանի տարի անց:

Ըստ Apple-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի վերջին զեկույցի՝ նոր ակնոցներում կկիրառվի մետաոսպնյակների տեխնոլոգիան և կթողրկվեն նրանք 2026թ. կամ 2027թ.: Մետաոսպնյակների նշանակության վերաբերյալ իր մեկնաբանություններն է թողել հենց ինքը՝ Մինգ-Չի Կուոն:

Apple-ի մետաոսպնյակների մշակումն ունի 3 երկարաժամկետ ռազմավարական նպատակ.

  • նվազեցնել կախվածությունը գոյություն ունեցող պլաստիկ ոսպնյակներից,
  • օգտագործել մետաոսպնյակերի տեխնոլոգիական և ծախսային առավելությունները արտադրանքի նախագծման և վաճառքի համար,
  • դյուրացնել մետաոսպնյակների լայնածավալ օգտագործումը Apple Glasses-ում (ոչ AR/VR ականջակալների դեպքում):

Ակնոցանման գլխին կրելու դիսփլեյով սարքերը մետաոսպնյակների հիանալի կիրառությունն են: Եթե վերը նշված սարքերը հաջողության հասնեն մետաոսպնյակների պահանջարկը կարող է պայթյունավտանգ աճ գրանցել:

Մնում է սպասել մինչև հունիս՝ Apple-ի առաջին նոր AR և VR սարքի՝ Apple Reality Pro-ի ներկայացմանը WWDC-ում:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share