Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է BLACKBERRY® PLAYBOOK™ ՊԼԱՆՇԵՏԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ներկայացնում է նոր` BlackBerry® PlayBook™ պլանշետային համակարգիչը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ ինտերնետում աշխատանքի աննախադեպ հարմարության, զուգահեռ մի քանի ծրագրերով աշխատելու, ինչպես նաև BlackBerry® Bridge™ տեխնոլոգիայի միջոցով սմարթֆոնը պլանշետային համակարգչին միացնելու նոր հնարավորությունների շնորհիվ BlackBerry® PlayBook™-ի համար չկա անհնարին առաջադրանք: BlackBerry® PlayBook™ պլանշետային համակարգիչը հնարավորություն է ընձեռում խմբագրել ֆայլերը Documents To Go®-ի միջոցով, խաղալ, վայելել երաժշտություն և շատ ավելին:

Պլանշետային համակարգիչը ներկայացված է երկու տարբերակով` 16 ԳԲ և 32 ԳԲ ներքին հիշողություն, և արժե համապատասխանաբար 250000 դրամ կամ 300000 դրամ: Ցանկության դեպքում այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

BlackBerry® PlayBook™-ը հնարավոր է ձեռք բերել Երևանի Ամիրյան 3 հասցեում գտնվող սպասարկման կենտրոնից:

Share