Բիզնես

Meta-ում կրճատումների նոր ալիք է

Meta ընկերությունը սկսում է հաստիքների կրճատման նոր լայնածավալ փուլ, որը կանդրադառնա մոտ 4 հազար աշխատակցի։ Այս մասին հայտնել է Vox-ը:

Կրճատումները կսկսվեն այսօրվանից և կանդրադառնան Facebook-ի և Instagram-ի, WhatsApp-ի, ինչպես նաև Reality Labs ստորաբաժանման վրա, որը մշակում է վիրտուալ իրականության տեխնոլոգիաներ:

Մարտին Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ ընկերությունը կկրճատի 10000 աշխատակցի և կփակի նախկինում բացված 5000 աշխատատեղ: Անցյալ նոյեմբերին Meta-ն հայտարարեց 11 հազար աշխատակցի ազատելու մտադրության մասին: Գովազդատուների բյուջեի կրճատման, ինչպես նաև այլ սոցիալական ցանցերի, մասնավորապես չինական TikTok-ի աճող ժողովրդականության պատճառով շուկայական ծանր պայմանները հանգեցրել են աշխատակիցների կրճատումների: 2022-ի սեպտեմբերի վերջին ընկերությունը դադարեցրեց նոր աշխատատեղերի ստեղծումը և սկսեց աշխատել ծախսերը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

Share