Բիզնես

Google-ը թիրախային լսարանի համար գովազդ կնախագծի արհեստական բանականության միջոցով

Google-ը որոշել է արհեստական ​​ինտելեկտի միջոցով ստեղծել գովազդային արշավներ՝ ուղղված սպառողների կոնկրետ խմբերին։

Ընկերության տրամադրած տվյալների համաձայն՝ մասնագետները կկարողանան տեսանյութեր, պատկերներ և տեքստեր վերբեռնել նեյրոնային ցանց, իսկ արհեստական բանականությունը դրանցից նյութեր կստեղծի՝ հաշվի առնելով թիրախային լսարանը։

Google-ն արդեն օգտագործում է բոտեր՝ փոքրածավալ կոնտենտ ստեղծելու համար, սակայն վերջին սերնդի AI-ի ներդրմամբ՝ ChatGPT-ի անալոգը կստեղծի ամբողջական գովազդային արշավներ։

Հիշեցնենք՝ ChatGPT չաթբոտը OpenAI-ի կողմից գործարկվել է 2022 թվականի նոյեմբերի վերջին։ Այն իր հնարավորությունների առումով իսկական ֆուրոր է առաջացրել արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում:

Share